Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տեղի ունեցածի առնչությամբ դիմել ենք Ազգային անվտանգության ծառայություն». ԱՆ խոսնակ

403
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 21:50
«Տեղի ունեցածի առնչությամբ դիմել ենք Ազգային անվտանգության ծառայություն». ԱՆ խոսնակ

Այսօր Ազգային Ժողովի իր ելույթում պատգամավոր Արման Բաբաջանյանը տեղեկացրեց, որ տեղեկատվական գրոհ է իրականացվել առողջապահական համակարգի վրա և «Ֆեյսբուքում» են հայտնվել կորոնավիրուսից մահացած 132 քաղաքացիների տվյալները:

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ազատության» եթերում՝ անդրադառնալով այդ միջադեպին, հայտնել է, որ տեղի ունեցածի առնչությամբ դիմել են Ազգային անվտանգության ծառայություն. «Այո, հրապարակվել են անձնական տվյալներ, որոնք ամբողջովին նույնականացնում են մահացած անձանց տվյալները, և փաստի առթիվ դիմել ենք իրավապահ մարմիններն՝ հասկանալու և ընթացք տալու համար, թե ինչպես են այդ տվյալները հայտնվել էջը համակարգողի ձեռքին և խնդրել իրավական գնահատական տալ դրան»,- ասել է խոսնակը:

Նրա խոսքով՝ հնարավոր են համարում մեկ վարկած, որ այդ տվյալները ձեռք են բերվել հաքերային հարձակման միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Տեղի ունեցածի առնչությամբ դիմել ենք Ազգային անվտանգության ծառայություն» ԱՆ խոսնակ