Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երկու մանկապարտեզում արձանագրվել են խախտումներ և թերություններ

343
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 20:50
Երկու մանկապարտեզում արձանագրվել են խախտումներ և թերություններ

ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Նշվում է, որ տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները վերացնելու համար։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցերի ընթացքում հաստատությունների տնօրեններին տալիս են խորհրդատվություն, ցուցումներ, թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ ապահովել համավարակի տարածումը կանխելու համար:

Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։