Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հունիսի 4-ին ՌԴ-ից Հայաստան երկու չվերթ կիրականացվի

308
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 17:45
Հունիսի 4-ին ՌԴ-ից Հայաստան երկու չվերթ կիրականացվի

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանում դեպի Երևան 12:30):
Ս․թ․ հունիսի 4-ին կիրականացվի նաև Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 19:20):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»: