Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ում 25 տարվա մեջ առաջին անգամ փակվել են դաշնային բոլոր բանտերը

3773
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 14:15
ԱՄՆ-ում 25 տարվա մեջ առաջին անգամ փակվել են դաշնային բոլոր բանտերը

25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները որոշել են փակել երկրի բոլոր դաշնային բանտերը՝ երկրում ծավալված անկարգությունների պատճառով, որոնք բռնկվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո, գրում է The Washington Post-ը։
Ըստ ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի խոսնակի՝ այս քայլն իրենից ներկայացնում է «ժամանակավոր մեկուսացում»:

ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյին է պատկանում 122 ուղղիչ հիմնարկ, որտեղ գտնվում է 165,5 հազար բանտարկյալ: Ուղղիչ հիմնարկների աշխատակիցների ընդհանուր թիվը 37 հազար է: