Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Միջոցառման կազմակերպիչները հաշվի չեն առել ամենակարևորը». Շենգավիթի թաղապետ

347
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 13:20
«Միջոցառման կազմակերպիչները հաշվի չեն առել ամենակարևորը». Շենգավիթի թաղապետ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին Բագրատունյաց 34 և 36 շենքերի բակում տեղի ունեցած միջոցառման կազմակերպիչները հաշվի չեն առել ամենակարևորը՝ երեխաների և նրանց ծնողների անվտանգությունը։

Կրկնակի տարակուսելի է, որ այս վարքագիծը դրսևորվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ և իբրև թե հանուն երեխաների։

Սիրելի՛ շենգավիթցիներ, կրկին խստիվ հորդորում ենք՝ պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ հանուն մեր հարազատների առողջության։ Վստահ եղեք, որ համավարակը միասնական ջանքերով հաղթահարելուց հետո վարչական շրջանի ղեկավարությունը պատշաճ կերպով տոնական միջոցառումներ կկազմակերպի նաև մեր երեխաների համար»: