«Հայաստանում հիմա օրական 5000-10000 թեստ պիտի արվեր». Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մահացել է կորոնավիրուսով վարակված 20 մարդ, առողջացել է 25-ը։ 517 վարակված է գրանցել մեկ օրում (սա ցավալի ռեկորդ է), 1249 թեստի հիման վրա (այսինքն 41%-ը դրական է)։ Այսքան բարձր տոկոսը նշանակում է, որ թեստերը շատ ավելի քիչ են արվում քան պետք է, և այս պահին մեծ թվով չբացահայտված վարակակիրներ կան (լավագույն դեպքում՝ ինքնամեկուսացված, վատագույն տարբերակով՝ նույնիսկ չեն էլ կասկածում, որ վիրուս են կրում իրենց օրգանիզմում և արդեն վարակիչ են)։ Հայաստանում հիմա օրական 5000–10000 թեստ պիտի արվեր։ Եվ առ այսօր չի հնչել որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչն է պատճառը, որ 3 ամսում չեն բաշարել գոնե անհրաժեշտ ծավալով թեստավորման հարցը լուծել։ Անկախ այն բանից, թե սա ուղղակի ապաշնորհության արդյունք է, թե ինչ-որ հանցավոր մենաշնորհային համաձայնության, նորմալ դատախազությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն պիտի որ վաղուց քննություն սկսած լինեին։ Հայաստանում աղետ է, բայց երկրի ղեկավարության հիմնական զբաղմունքը Նիկոլի ամենօրյա անտաղանդ բեմադրությունների սպասարկումն է»: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06