Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ»․ Արթուր Հովհաննիսյան

813
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 12:25
«Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ»․ Արթուր Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ տեղեկություն ստացա, որ մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում էի ունեցել մի քանի օր առաջ։

Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ, որի արդյունքները ԲԱՑԱՍԱԿԱՆ են։

Սա ևս մեկ ապացույց է, որ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի կրումը և ձեռքերի հաճախակի ախտահանումը նվազեցնում և որոշ դեպքերում կանխում են վարակի տարածումը։

Իսկ այսօր արձանագրված 517 նոր ու 19 մահվան դեպքերը պետք է ստիպեն մեզ էլ ավելի կարգապահ լինել և պահպանել հակահամաճարակային կանոնները։

Դիմակ կրե՛ք, առողջ եղեք»։