Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել․ «Հրապարակ»

359
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 08:50
Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի իմքայլական անդամները լավ պատրաստված են եղել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռակապին: Իր լիազորություններն ավարտող հանձնաժողովը վարչապետի խորհրդական, ապրիլյանի հետախուզության պատասխանատու Արշակ Կարապետյանի երկրորդ «կանչից» հետո փոխել է իր փիլիսոփայությունը։ «Արշակ Կարապետյանն այս անգամ պնդեց, որ սպասվող ռազմական վտանգի մասին ինքը զեկուցել է ժամանակին, սակայն հրամանատարությունն ուշացրել է միջոցների ձեռնարկումը»,- ասաց հանձնաժողովականը: Նալբանդյանին ի՞նչ հարցեր հնչեցին։ «Ըստ էության, բացահայտվեց հանձնաժողովի ստեղծման բուն նպատակը. այն է՝ ապրիլյան պատերազմի հետևանքով արձանագրվել է ստատուս-քվոյի փոփոխություն՝ ի շահ Ադրբեջանի։ Որպեսզի այդ փոփոխությունը տեղավորեն «փուլային» տարբերակի շրջանակներում՝ գցելով նախկինների «ջեբը», և թեթևացնեն այսօրվա բանակցողների գործը։ Նալբանդյանին հարցրել են բացառապես ապրիլյանից հետո ստեղծված ստատուս-քվոյի մասին։ Հնչել է նաև ուղիղ հարց. ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը հայտնվե՞լ էր ոչ նպաստավոր դիրքերում։ Նալբանդյանը կտրուկ առարկել է՝ ոչ, մենք խիստ նպաստավոր դիրքերում էինք՝ բոլոր, այդ թվում՝ բանակցային առումով»: Իսկ Խաչատուրովին ուղղված Անդրանիկ Քոչարյանի ուլտիմատումը՝ եթե չներկայանա, համապատասխան մարմիններին կհանձնենք, մեր հետևությունները, ինչի՞ հետ էր կապված։ «Այն մտայնության, որ խաղաղության բանավոր պակտը կնքելիս Խաչատուրովն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել ռուս-ադրբեջանական կողմերի հետ, ու թե հանձնաժողովն իսկապես փորձի արձանագրել, որ ապրիլյանից հետո ստատուս-քվո է փոխվել, ապա դա կնշանակի Ադրբեջանի դաշտում խաղալ, Ադրբեջանի լոբբինգով զբաղվել»:

Մանրամասները՝ թերթի համարում։