Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ախպեր ջան, էս ի՜նչ հաշիվ է…»․ Նորայր Նորիկյան

667
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 00:05
«Ախպեր ջան, էս ի՜նչ հաշիվ է…»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի կորոնավիրուսն ուրիշ է, կամ ախպե՛ր ջան, էս ի՜նչ հաշիվ է…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել այդ երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար ս.թ. հուլիսի 1-ին համառուսաստանյան քվեարկություն նշանակելու վերաբերյալ:

Կարելի է ենթադրել, որ կորոնավիրուսի վտանգն այդ երկրում աստիճանաբար մարում է կամ այդքան էլ մեծ չէ և չի խանգարի ոչ միայն քարոզչությանը, այլև բուն քվերակությանը:

Մեզ մոտ տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթացը. ամեն ինչ արվում է, որ նշանակված հանրաքվեն չկայանա, ինչը հիմնավորվում է կորոնավիրուսի հանգամանքով:

Էլի ենթադրում եմ, որ կորոնավիրուսի վերաբերյալ ռիսկերի գնահատումն ու հանրային ընկալումն այլ է, կամ ամեն մի երկիր իր կորոնավիրուսն ունի:

Իսկ եթե լուրջ, ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց այս հարցը. Եթե կորոնավիրուսը բոլոր երկրներում նույն վիրուսն է և վտանգավոր է նույն խոցելի խմբերի համար, ապա այդ ինչպե՞ս կարող է մի երկրում մի ձև պայքարել դրա դեմ, մյուս երկրում՝ բոլորովին այլ կերպ:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդ կորոնավիրուսը մի երկրում իսկական աղետ է ստեղծել, իսկ հարևան երկրում ճիշտ հակառակ պատկերն է:

Վերջապես՝ ո՞վ կարող է ինձ բացատրել, թե ինչպե՞ս կարող է 150 միլիոնանոց երկրում հնարավոր լինել անցկացնել հանրաքվե, իսկ 3 միլիոնանոց երկրում՝ ոչ, եթե այդ կորոնովիրուսն ազգություն, պետություն և հզորություն չի ճանաչում…

Հայաստանում կա՞ այդպիսի մի պետական մարմին կամ հեղինակավոր անհատ, ով կարող է անաչառ ու օբյեկտիվորեն ներկայացնել, թե ի՞նչ է կատարվում կորոնավիրուսի շուրջ…

Կամ, պատկերավոր ասած, ախպեր ջան, էս ի՜նչ հաշիվ է…»: