Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

««Հարսնաքար» համալիրի նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ». փաստաբան

320
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 20:15
««Հարսնաքար» համալիրի նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ». փաստաբան

Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…

Հիշեցնեմ, որ Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, ում իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել էին Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ, սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենն օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ:

Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում»: