Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Զայրացած հույները դրոշ են կախել օսմանյան մզկիթից

398
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 01:05
Զայրացած հույները դրոշ են կախել օսմանյան մզկիթից

Մայիսի 29-ին՝ օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհի (Նվաճող) կողմից Կոստանդնուպոլսի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Ստամբուլի Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում ընթերցվել են հատվածներ Ղուրանից՝ մահմեդականների սուրբ գրքից, գրում է Ermenihaber-ը։

Դա խիստ բացասական արձագանք է առաջացրել հույների շրջանում, քանի որ մոտ 1000 տարի (մինչև 1453թ․) Սբ․ Սոֆիայի տաճարը Բյուզանդիայի ու աշխարհի ամենամեծ ուղղափառ քրիստոնեական տաճարն է եղել, ինչպես նաև՝ հունական տիեզերական պատրիարքի նստավայրը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թույլտվությամբ Այա Սոֆիայում տեղի ունեցած ղուրանյան ընթերցանությունից հետո զայրացած հույները սոցցանցերում «Այա Սոֆիան կրկին մերն է լինելու» խորագրով արշավ են սկսել։

Երեկ երեկոյան էլ թուրք-հունական սահմանի մոտ գտնվող հունական Դիմետոկա քաղաքում 500 տարի առաջ կառուցված ու այժմ չգործող օսմանյան մզկիթի մինարեթից Հունաստանի դրոշն են կախել։ Դիմետոկայի քաղաքապետը, սակայն, առավոտյան կարգադրել է իջեցնել անհայտ անձանց կողմից կախված դրոշը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: