Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

541
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 16:05
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել:

Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների արդյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն