Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին հիվանդանոցից դուրս է գրվում

370
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 15:55
Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին հիվանդանոցից դուրս է գրվում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ը հայտնում է. «Երեխաների պաշտպանության օրը 13-ամյա Նազելին, որն անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում, այս տարվա փետրվարից երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։

Ինքը՝ Նազելին այսօր տրամադրություն չունի, ասում է՝ չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք․․․»: