«Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու և ՀՀ վերադարձնելու ուղղությամբ». Ք․ Պողոսյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց. «Կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու, ՀՀ վերադարձնելու և արդարադատությանը հանձնելու ուղղությամբ: Անհաղթահարելի ի՞նչ գործոններ կան, որոնք խոչընդոտում են դրան»: Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Յուրաքանչյուր նման դեպքում ուսումնասիրության առարկա է դառնում, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ անձը բացակայել է երկրից, կամ որևէ մեկի թերացումը կա՞ այդ հարցում: Այսինքն՝ որտեղ որ կարգապահական իրավախախտում ենք հայտնաբերել, նախաձեռնել ենք կարգապահական պատասխանատվության խնդիր, որտեղ հանցագործության հատկանիշներ ենք տեսել, մեր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: Իսկ արդեն արտասահմանում գտնվող անձանց նկատմամբ ԱՊՀ երկրների շրջանակներում, մեր միջազգային պայմանագրերի սահմաններում, մեր գործընկերների հետ մշտապես գտնվում ենք կապի մեջ: Այո՛, այն հեշտ գործընթաց չէ: Օրինակ՝ ակնհայտ խոչընդոտ է այն, երբ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը գտնվում է ՌԴ-ում և նաև ունի ՌԴ քաղաքացիություն, սա ակնհայտ խոչընդոտ է: Մնացած բոլոր դեպքերում ընթացակարգային հարցերը պետք է իրականացվեն»: |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00