Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

5 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

708
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 03:10
5 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Մայիսի 25-31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, ութ փլուզման, երկու քարաթափման, վեց ուժեղ քամու, երկու ուժեղ կարկուտի դեպքեր, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, ինն ինքնասպանության փորձ, երկու որոնողափրկարարական դեպք, ինչպես նաև՝ 111 կենցաղային կանչ. տուժել է 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման յոթ դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է հինգ մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ինը քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: