Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ձեզ տեսնո՞ւմ եք վարչապետի ասած 10 նվիրյալների ցանկում». Արամ Խաչատրյանը՝ Արթուր Դավթյանին

415
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 13:30
«Ձեզ տեսնո՞ւմ եք վարչապետի ասած 10 նվիրյալների ցանկում». Արամ Խաչատրյանը՝ Արթուր Դավթյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականին՝ Կառավարության ծրագրերի կատարման զեկույցի ժամանակ արած հայտարարությունը։

Հիշեցնենք՝ խոսելով դատական համակարգի մասին, Ն․ Փաշինյանն ասել էր, որ համակարգը «քարուքանդ չեն արել» պայմանականորեն տասը նվիրյալների աշխատանքի շնորհիվ:

Պատգամավորը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե վերջինն իրեն տեսնո՞ւմ է այդ տասը նվիրյալների ցանկում: Դավթյանն ասաց, որ չի պատասխանի հարցին՝ պարզաբանելով, որ այն իրեն չպետք է ուղղել։

«Հարցը հնչեցնում եմ այն պատճառով, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի, չարաշահումների մեջ, հասցնում են Հայաստանը լքել կա՛մ իրավապահ համակարգի միտումնավոր, կա՛մ անփույթ աշխատանքի հետևանքով»,- ասաց Խաչատրյանը:

Դավթյանն արձագանքեց. «Յուրաքանչյուր անձի աշխատանք գնահատվում է փաստացի իր պաշտոնական պարտականությունների կատարման որակով և արդունավետությամբ: Իմ պաշտոնական պարտականությունների կատարումն ավելին քան թափանցիկ է, տեսանելի է ցանկացածի համար, կարծում եմ՝ այդ աշխատանքին հետևելով, Դուք այդ հարցի պատասխանը կունենաք»: