Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Եթե ասվի, որ պետք է թեստ հանձնեք, կհանձնենք»․ Լիլիթ Մակունց

307
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 13:10
«Եթե ասվի, որ պետք է թեստ հանձնեք, կհանձնենք»․ Լիլիթ Մակունց

«Գիտեք, որ նախորդ քառօրյային վարչապետը եղել է խորհրդարանում. մենք բոլորս դիմակով այնտեղ նստած ենք եղել, և կարծում եմ՝ պետք է որ խնդիր առաջացած չլինի։ Աշխատակազմը պետք է ասի արդեն՝ ինչ անել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Մենք բոլորս կրում ենք դիմակներ: Եթե առողջապահության նախարարությունը գտնի, որ պետք է հանձնենք թեստեր, ուրեմն կհանձնենք»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել էր, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. թեստերի պատասխանը դրական է եղել: