Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Բարգավաճ Հայաստանը» 20 րոպե ընդմիջում խնդրեց

351
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 10:35
«Բարգավաճ Հայաստանը» 20 րոպե ընդմիջում խնդրեց

Ընդմիջումից հետո վերադառնալով նիստերի դահլիճ՝ ԱԺ նախագահը քվեարկության դրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ոստիկանությում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը (միաձայն կողմ)։

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն առաջարկել է վերոնշյալ նախագծերի փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիմնավորեց, որ դա պայմանավորված է հրատապությամբ։

Այնուհետ օրենսդիրն անցավ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությանը։

ԼՀԿ-ը հայտարարեց, որ նախագիծը հակասահմանադրական է ու խնդրահարույց, և իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։

ԲՀԿ-ը 20 րոպե ընդմիջում խնդրեց։