Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» նախագիծը

957
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 11:05
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քվեարկեց հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագիծը (83 կողմ, 16 դեմ)։ ԲՀԿ-ը դեմ քվեարկեց, ԼՀԿ-ը չմասնակցեց քվեարկությանը։

«Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից»․ նախորդ նիստում դիմելով «Իմ քայլին»՝ հայտարարել էին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկել է նախագծերի փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։