Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մարուքյանը կոչ է անում առցանց ցույց անել՝ բողոքելով հարկային նոր բեռի դեմ

861
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 23:30
Մարուքյանը կոչ է անում առցանց ցույց անել՝ բողոքելով հարկային նոր բեռի դեմ

ԱԺ «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի՝ մասնավորապես գույքահարկի դրույքաչափի փոփոխություններին: Նա փաստեց, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում գույքահարկ չեն վճարել, այժմ ստիպված կլինեն վճարել այն: Մարուքյանը քաղաքացիներին առաջարկեց օնլայն ցույց իրականացնել՝ բողոքելով այս փոփոխություններից: «Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած՝ զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա»,- դժգոհեց ընդդիմադիր պատգամավորը։