Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Փլուզվող առաստաղի պատճառով մանկահասակ երեխաներին խլել են ծնողներից (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)

507
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 20:00
Փլուզվող առաստաղի պատճառով մանկահասակ երեխաներին խլել են ծնողներից (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)

ՌԴ Օրենբուրգի մարզի Տյուլպաննի ավանում ապրող բազմազավակ ընտանիքից պատկան մարմինները բիրտ ուժով վերցրել են բոլոր երեխաներին: Խնամքի կենտրոնի աշխատակիցներն ու ոստիկանները բառացիորեն խլել են մանկահասակ երեխաներին մոր ձեռքերից: Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը հայտնվել է համացանցում՝ հարուցելով հանրության դժգոհությունը:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ տեղի իշխանություններն իմացել են, որ բնակարանի առաստաղը, որտեղ ապրում են երեխաները, փլուզման վտանգի տակ է, ու որոշել են գնալ ամենակարճ ճանապարհով՝ երեխաներին տանելով իրենց տնից:

Ընդ որում, երեխաներին տանելու համար կազմված են եղել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Երեխաներն այժմ հիվանդանոցում են, նրանք առողջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Խնամքի կենտրոնը մտադիր է դիմել դատարան՝ երեխաների ծնողներին ծնողական իրավունքից զրկելու նպատակով: Ոստիկանությունում հայտարարություն է տվել նաև երեխայի հայրը: Կատարվում է հետաքննություն: