Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք

541
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 18:50
ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 5-ին ժ. 11.00 FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ:
Ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետևյալ հեռախոսահամարով՝ +971 50 6144969»: