Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Իսկ դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում». Արման Աբովյան

410
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 02:05
«Իսկ դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բավական է ինքներս մեզ խաբենք, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է քաղաքակիրթ ձևով պայմանավորվել:

Դեռ ինչքա՞ն հայի արյուն պետք է թափվի, որպեսզի հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ թուրք-ադրբեջանական հրեշը երբեք և ոչ մի դեպքում չի հրաժարվի մեզ ոչնչացնելու պանթուրքիզմի իր ծրագրից:

Ես չգիտեմ, թե ինչ այլ բան կարելի է բանակցել այդ բարբարոսների հետ՝ Ալիևի ամենօրյա պատերազմական սպառնալիքներից հետո:

Այսօր առանձնացավ Ադրբեջանի գլխավոր ռազմական գերատեսչությունը, ուղղակիորեն ասելով, որ իրենց համար ուժային գործոնը հիմնական փաստարկն է և իրենք պատրաստ են մեզ ոչնչացնել:

Ժողովո՛ւրդ, իսկ դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:

Հ. Գ. Եվ բոլոր նրանք, ովքեր կոչ են անում թուրքերին և ադրբեջանցիներին ներել, պետք է ուղարկվեն առաջնագիծ, խրամատներ, թող որ նրանք այնտեղ ադրբեջանական փամփուշտների ներքո «պատրաստվեն խաղաղության» որքան ուզում են:

Բավական է դավաճանական քարոզչություն իրականացնել Հայաստանում: Բավական է»: