Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Դուք կարմիր գծերն արդեն հատել եք». Ստեփան Դանիելյան

576
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 15:55
«Դուք կարմիր գծերն արդեն հատել եք». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ի ընտրությունը

Մենք հիմա փակուղու մեջ ենք, և գնալով վիճակը ծանրանալու է։

Քաղաքականության մեջ լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ու քաղաքական օբյեկտից վերածվի սուբյեկտի։ Դա անձնական ընտրություն է։

«Իմ քայլը» ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի. ժամանակը եկել է։

Դուք կարմիր գծերն արդեն հատել եք։

Երկու բան պետք է հստակ հասկանաք.

- ձեր կառավարության ճգնաժամը գնալով խորանալու է, դա անդառնալի պրոցես է,

- հասարակությունը թշնամի հատվածների է բաժանվել ու դա արդեն աշխարհայացքային ու արժեքային ուրվագծեր է ստանում, դա նույնպես անդառնալի պրոցես է ու ձեր կառավարությունը չի կարող երբևէ հանրային համերաշխություն ակնկալել։

Դուք պետք է ընտրեք, թե ձեր վրա եք վերցնում Խելահեղի քայլերի համար պատասխանատվությունն և այսուհետ այդ ծանր բեռով ապրելու, թե ձեզանից յուրաքանչյուրն իր քայլն է կատարում և դառնում քաղաքական սուբյեկտ ու թավշյա եղանակով Խելահեղին տուն ուղարկում ու ազգային համաձայնության նոր կառավարություն ձևավորում։

Մանդատները ձեր ձեռքում են ու դա ձեր յուրաքանչյուրի անձնական հարցն է արդեն»։