Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

812
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 11:20
Մանրամասներ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

Ինչպես հայտնել ենք, մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք, ապաքինվել է ևս 69 մարդ:

Արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է: