Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները

449
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 11:10
Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները

Մայիսի 30-ին, ժամը 20։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։

Փրկարարները բնակարանի դռան մոտ՝ հատակին, անօգնական վիճակում հայտաբերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Գոհար Գ․-ին (ծնված 1975 թ․), ով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական բժիշկները գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։33-ին, մարվել՝ 20։45-ին։ Հյուրասենյակում այրվել է մեկ բազմոց, ջերմահարվել են պատերը (մոտ 40 քմ), առաստաղը (մոտ 30 քմ), մեկ պատուհան և երկու աթոռ։