Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան

649
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 09:25
«Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարվա մեջ պետական, ազգային, սահմանադրական համակարգերը փոշիացնելուց բացի փոշիացվեց Նիկոլի սարսափելի բարձր վարկանիշը: Վարկանիշի անկումը 1+1+1 սկզբունքով անասելի արագությամբ տարածվում է, ավելի արագ, քան կորոնավիրուսը:
Ինքը արդեն դա զգում է:

Դիլետանտից դեպի թալանչի ճանապարհը շատ կարճ էր և մարդիկ արդեն չեն էլ պատկերացնում Նիկոլի ապագան, ո՞նց է նա պատասխան տալու իր արածների համար, ո՞նց է նայելու իրեն պաշտող և աստվածացնող այն հազարավոր խաբված մարդկաց աչքերին:

Բոլորի համար արդեն պարզ է՝ նա գնում է, բայց միայնակ, նրա հետ չեն պատրաստվում գնալ թավիշն ու անարխիան: Մեր բոլորիս գործը պետք է լինի թույլ չտալ գունավոր հեղափոխության վերարտադրությունն ու փոխակերպումը, այն պետք է Նիկոլի հետ միասին գնա պատմության գիրկը և հայ ժողովուրդը պետք է ազատագրվի պոպուլիզմից, փողոցային բարքերից, սուտի փրկիչների ինստիտուտից և ամբոխավարությունից»։