Արաբկիրի բնակիչները դիմում-պահանջագիր են ներկայացրել քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը գրել է․ «Արաբկիր վարչական շրջանի մի խումբ բնակիչների կողմից ստացել եմ հետևյալ դիմում-պահանջագիրը, որը, կարծում եմ, պատշաճ ուշադրության պետք է արժանանա պատկան մարմինների կողմից: Երևանի քաղաքապետին Հարգելի պարոն քաղաքապետ, Մամիկոնյանց 23/1 շենքի բակին կից Կոմիտաս 59 հասցեի տարածքում ս. թ. ապրիլի 20-ից սկսվել է «ARGO-Realty» կազմակերպության կողմից գովազդված երեք բարձրահարկ շենքերի կառուցումը, որոնցից մեկն ունենալու է 20 հարկ, իսկ մյուս երկուսը՝ 18 հարկ: Այս դիմում-պահանջագիրը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի շարք խնդիրներ, որոնց անտեսումը հղի է բացասական հետևանքներով և ներկայացնում 3 պահանջ։ Ընտրված կառուցապատման տարածքի աջ և ձախ կողմերում գտնվում են երեք, չորս, հինգ և վեց հարկանի շենքեր, իսկ հյուսիսային և հարավային հատվածներում՝ մեկական տասնչորս և տասնվեց հարկանի շենքեր։ Այդպիսի համապատկեր ունեցող միջավայրի կենտրոնում կառուցվելու են երեք բարձրահարկ շենքեր, որոնք փոխելու են շրջակա միջավայրը։ Ամենևին էլ դեմ չլինելով նախկին «Լուսատեխնիկական գործարանի» տարածքի բարեկարգման գաղափարին՝ այդ բարձրահարկ շենքերի նախագիծը հաստատելիս հաշվի չեն առնվել շրջակա շենքերի բնակիչների շահերը, ինչը բացահայտ արհամարհանք է և անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54