Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.

«Արդեն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա»․ Ռուզաննա Դուրգարյան

436
Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 19:25
«Արդեն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա»․ Ռուզաննա Դուրգարյան

«Վերջին շրջանում բնակչության մոտ նկատվում է ծանր դեպքերի աճ. ընդ որում արդեն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա։ Եթե մի ժամանակ մեկ դեպք լինում էր ընտանիքի սահմաններում, կամ մաքսիմում 2 դեպք էինք ունենում, հիմա արդեն եթե ընտանիքում 6 անձ է, 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա և հաստատվում է կորոնավիրուսը»,- այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց թիվ 13-րդ պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը։

Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պոլիկլինիկայում այս պահին հսկվում է 50 մարդ և ստացիոնար բուժման պայմաններում գտնվում է մոտ 50-ը․ կան նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ։