Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

#Facebook-ը հանրահայտ օգտատերերին կստիպի հաստատել իրենց ինքնությունը

3735
Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 14:40
#Facebook-ը հանրահայտ օգտատերերին կստիպի հաստատել իրենց ինքնությունը

Facebook սոցիալական ցանցը կստիպի այն օգտատերերին, որոնց հաղորդագրությունները հանրաճանաչ են դառնում և ունեն մեծ լսարան, վերահաստատել իրենց ինքնությունը:

«Մենք ուզում ենք, որպեսզի Facebook-ում ձեր կողմից տեսած բովանդակությունը լինի իրական և տարածվի իրական մարդկանց կողմից, ոչ թե սպամ-բոթերից կամ այլ անձանցից, ովքեր փորձում են թաքցնել իրենց ինքնությունը»,-նշված է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:
Facebook-ի նոր պրակտիկան կմեկնարկի ԱՄՆ-ում: Սոցցանցը խոստանում է երրորդ անձանց չփոխանցել օգտատիրոջ տվյալները: