«Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը». Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը Ոչ ժողովրդավարական ռեժիմները ձգտում են վերարտադրության։ Իշխանությունը դառնում է ինքնանպատակ։ Ավտորիտար կամ տոտալիտար իշխանավորները, որպես կանոն, լինում են «ժողովրդի ծոցից ելած», հանդես են գալիս ժողովրդի անունից ու շան օրի են գցում նույն այդ ժողովրդին։ Մեզ մոտ բացառություն չէ։ Ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմների ղեկավարները սեփական կամքով չեն հեռանում իշխանությունից։ Նրանց իշխանությունից հեռացնում է բնական կամ կողմնակի միջամտությամբ մահը, կամ էլ՝ հեղափոխությունը/հեղաշրջումը։ Այլ կերպ ասած՝ «Ժողովրդի» իշխանավորներին պետական կաբինետից հանում են կա՛մ ոտքերով առաջ (դագաղի մեջ․ սա այն դեպքում, երբ հաջողվում է իշխել ցմահ), կա՛մ ձեռքերով առաջ (ձեռնաշղթաներով․ սա այն դեպքում, երբ տեղի է ունենում հեղափոխություն/հեղաշրջում)։ Բոլոր ավտորիտար իշխանությունները սիրում են հայտարարել, որ իրենք օր առաջ ուզում են թողնել պաշտոնը և վերադառնալ նախկին կյանքին։ Իրականում, սակայն, ամեն ինչ անում են, որպեսզի ցմահ կառչած մնան պաշտոնից։ Հնարավորություն դեպքում նաև ժառանգեն այդ պաշտոնը տնեցիներին։ Շտապեմ բոլորիդ հանգստացնել, որ մեզ դա չի սպառնում։ Ամեն ինչ մոտենում է անփառունակ ավարտին։ Կարևորն այն է, որ ցնցումներ չլինեն»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00