Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ»

441
Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 10:05
Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ»

«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքի մասին ԵԽԽՎ հարցերին պատասխանել են, թե այն ծագել է Ալեն Սիմոնյանի և Անի Սամսոնյանի բանավեճից, որին խառնվել է նաև Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակին վիրավորելով «անբարոյականի վաստակ» տգեղ որակումով։ Դրանից վրդովված իշխանականները «դաստիարակել» են Մարուքյանին։

«Մենք տվել ենք պարզաբանումներ, ասել ենք, որ դա սուտ է՝ բանավեճը եղել է ապրիլի 28-ին, ծեծկռտուքը՝ մայիսի 8-ին»,- ասացին ԼՀԿ-ից։ Իշխանական աղբյուրն էլ ասաց, որ Մարուքյանը ԵԽԽՎ-ին տրամադրված նյութերում ստել է, որ վարչապետը չի դատապարտել՝ արդարացրել է թիմակիցների պահվածքը, բայց Մարուքյանը հերքեց դա․ «Սուտ է, մենք վարչապետի անունը չենք տվել, տրամադրել ենք ծեծկռտուքի տեսանյութը՝ թարգմանությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։