«ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքն իմ ակնկալիքներին համապատասխանում է». Քոչարյանի պաշտպան
«ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքն ինձ համար համարյա ամբողջությամբ (պլյուս-մինուս՝ ինչ-որ փոքր նյուանսներով) համապատասխանում է առնվազն իմ ակնկալիքներին»,- այսօր «5-րդ ալիք»-ի եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը: Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը ոչ կարող էր ասել, որ կա խախտում, ոչ էլ կարող էր ասել, որ չկա խախտում. «Այն ժամանակ շատ էր մանիպուլացվում, թե ինչու պետք է ՄԻԵԴ-ը մեր սահմանդրականության հարցը լուծի: ՍԴ-ն շատ հստակ հարցադրումներ է արել, և ՄԻԵԴ-ը պետք է պատասխաներ այս հարցերին: ՄԻԵԴ-ը չէր կարող 16-րդ արձանագրության շրջանակներում ասել՝ սա համապատասխանում է, կամ չի համապատասխանում»,- նշել է փաստաբանը: Հարցին, թե ՍԴ-ին որոշում կայացնելու համար բավարա՞ր է այդ խորհրդատվական կարծիքը, Օրբեյանն ասել է. «Դա պետք է որոշի ՍԴ-ն: Իմ անձնական կարծիքով՝ այս գործընթացի և համապատասխան հոդվածների հակասահմանդրականությունն ակնհայտորեն պարզ էր 2018-ի ամռանից, այսինքն՝ երբ գործընթացը սկսվեց, այն արդեն հակասահմանդրականության խնդիր ուներ»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00