«Մեր ընտանիքի երազանքն է՝ վերադառնալ մեր բնակարան»․ Աննա Հակոբյան
«Մեր կյանքի ոճը չի փոխվել և չի փոխվի, որովհետև մենք համարում ենք, որ դա մեր հայրիկի ժամանակավոր աշխատանքն է, և մեր ընտանիքը ժամանակավոր հայտնվել է այդ կարգավիճակում: Դա մեզ համար ժամանակավոր փուլ է»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո իրենց ընտանիքի կյանքում ոչինչ չի փոխվել: «Երկու տարի շարունակ գոյություն ունի խոսակցություն, որ վերադառնանք մեր նախկին բնակարանը: Ոչ թե պատասխանատվությունից, աշխատանքներից ենք խուսափում, այլ կարոտով ենք հիշում մեր բնակարանը: Ամեն ինչ նույնն է, մեր կյանքում ոչինչ չի փոխվել, ուղղակի ուշադրությունն է շատացել: Ուղղակի գրավում է այն, որ նախկինում դու կարող էիր փակվել քո տանը՝ քո ընտանիքի ներսում և հեռու լինել այլ աչքերից ու մենակ մնալ»,- ասել է Աննա Հակոբյանը: Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Փաշինյանները ցանականում են վաճառել «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իրենց բնակարանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30