Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ.

«Պաշտպանները խոստացել էին Քոչարյանին ՄԻԵԴ-ից այնպիսի պատասխան ստանալ, որը քարուքանդ կաներ գործը». Արմեն Խաչատրյան

465
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 22:30
«Պաշտպանները խոստացել էին Քոչարյանին ՄԻԵԴ-ից այնպիսի պատասխան ստանալ, որը քարուքանդ կաներ գործը». Արմեն Խաչատրյան

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով:
«Առաջին լրատվական»-ի եթերում քննարկման ժամանակ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հայտնել է, որ քաղաքական առումով այդ որոշման շրջանակներում մանևրելու հնարավորություն են ստացել Սահմանադրական դատարանը, գործադիր իշխանությունը, և ցանկացած քաղաքական ուժ. «ՄԻԵԴ-ի այս պատասխանը ոչ միայն չի որոշակիացնում իրավիճակն այս խնդրի շուրջ, այլ հակառակը՝ ավելի շատ անորոշություններ է մտցնում դաշտ, ինչի արդյունքը կլինի փոխադարձ մեղադրանքներն ու «փոխհրաձգություները»»,- նշել է քաղաքագետը:

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքից հետո մեղադրանքի կողմը և դատարանն ավելի հստակ դիրքորոշմամբ կարող է այս գործի քննությունն իրականացնել. «Կարծում եմ՝ Ռ. Քոչարյանի թիմը խոստացել էր այնպիսի պատասխան ստանալ ՄԻԵԴ-ից, որը քարուքանդ կաներ գործը, բայց ՄԻԵԴ-ն իր պատասխանով ասել է՝ հանգիստ կարող եք շարունակել ձեր գործը, կատարեք գործի քննություն»,- նշել է ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատուն:

Ռոբերտ Ղևոնդյանն էլ նշել է, որ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: