ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոցիալական ցանցերում հանդիպում են նախարարության կամ նախարարության համակարգում գործող կազմակերպությունների նախկին աշխատակիցների կողմից արված «սուր մեկնաբանությունների» կամ «նախարարությունում տիրող բարքերի բացահայտման» փորձերի: Երբեք դրանց չեմ արձագանքել, բայց ինձ համար առնվազն անհասկանալի է, երբ մեկ տարում 110 ուշացած, ընթացք չտրված, կորած գրություն ունեցող բաժնի աշխատակիցները համարում են, որ լավ են աշխատել ու իրենց նկատմամբ անարդար վերաբերմունք է եղել: Խոսքը տասնյակ երեխաների վերաբերյալ գրությունների մասին է: Ինձ համար նույնքան տարօրինակ է, երբ ամիսներ շարունակ աշխատանքի չներկայացած մարդիկ կամ, որոնց կատարողականի մեջ ամենից հաճախ կրկնվող արտահայտությունը «մասնակցել եմ հանդիպումների»-ն է, համարում են, որ իրենք բարեփոխումների հիմքում են: Այս մարդկանց խորհուրդ կտամ օգտվել առիթից և գոնե մասնավոր դասընթացների մասնակցել մեդիագրագիտության, լեզվի և համակարգչից օգտվելու իրենց իմացությունը բարելավելու համար, ի վերջո, բոլոր բնագավառներում դրանց կարիքը կա, լինի կինո, թատրոն, լրագրություն, թե քաղաքականություն։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54