«Սերժ Սարգսյանին պետք է դատել 2013թ. «գազային» համաձայնագրի համար». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանին պետք է դատել 2013թ. «գազային» համաձայնագրի համար Կարդում եմ 2013 թվականին ստորագրված հայ-ռուսական գազային համաձայնագիրը ու հասկանում եմ, որ դրանից ելք-լուծում թողած չի: Ոչ կարանք Իրանից էժան գազ առնենք (ու այդ էժան գինը սակագնի հիմքում դնենք), ոչ կարանք «Գազպրոմից» պահանջենք, որ խելքին մոտ գնով մեզ գազ մատակարարի... ոչ մի ձև չկա: Սերժ Սարգսյանի կառավարության ստորագրած պայմանագրով, ըստ էության, Հայաստանը պարտավորվել է ապահովել, որ մինչև 2043 թվականը Կրեմլը ինչ գին որ ուզի՝ այդ գնով էլ պետք է սպառենք կապույտ վառելիքը: Սերժ Սարգսյանը Մոսկվային 30 տարով հանձնեց Հայաստանում գազի գին սահմանելու իրավունք՝ առանց որևէ սահմանափակման: Սա այն դեպքն է, որ բացի ռուսներին խնդրելուց, ուրիշ լծակ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չեն թողել: Ազնվությամբ՝ չգիտեմ, թե ինչ պիտի արվի: Միակ բանը, որ հստակ է՝ Սերժ Սարգսյանին պետք է դատել ոչ թե դիզել գողանալու, այլ հենց այս պայմանագիրը ստորագրելու համար: Մեր պետության ապագան այս աստիճան փակող այլ գործողություն անկախության տարիներին չի եղել: Հ.Գ. Ասեմ, որ ապրիլ ամսին Եվրոպա ռուսական գազը մատակարարվել է միջինում 59 դոլար/1000խմ գնով, իսկ Հայաստան՝ 165... Եվ եթե Պուտինը ձախ ոտքով զարթնի ու որոշի 165-ը դարձնել, ասենք, 500, Սերժ Սարգսյանի շնորհիվ մենք ոչինչ չենք կարողանա անել (գոնե, մինչև 2043 թիվը)»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36