«Փաշինյանն ասաց ակնհայտ մոլորեցնող բաներ». Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն իր ասուլիսին լիքը ճիշտ բան ասաց։ Ճիշտ ու 2-2,5 ամսով ուշացած։ Ասաց նաև ակնհայտ մոլորեցնող բաներ, թե իբր փորձում ենք վարակակիրներին գտնել, մեկուսացնել, ուղղակի դժվար է, որովհետև զգալի մասը սիմպտոմներ չի ունենում, բժշկի չի դիմում։ Այն մասին, որ վարակակրի հետ շփում ունեցած, բարձր ջերմությամբ մարդիկ միայն երկար-բարակ կռիվներից հետո են կարողանում թեստավորվել, չասաց։ Կամ էլ չգիտի այդ մասին (ուրեմն պետք է ընդունենք, որ Արսենը կարողացել է Նիկոլին ինֆորմացիոն առումով լրիվ մեկուսացնել իրականությունից, բայց երկրի ղեկավարի համար դա ավելի վատ տարբերակ է, քան իմանալով ստելը)։ Պատասխանատվության մասով էլ, բնականաբար, իր վրա ոչ մի բան չվերցրեց. թե բա՝ «ամբողջ աշխարհում է այսպիսի վիճակ, բոլորը փորձում են, սխալվում են, նորից են փորձում»։ Սա էլ է, իհարկե, մանիպուլյացիա, որովհետև այլոց շատ սխալներ Հայաստանում կրկնում են դրանք հայտնի դառնալուց շաբաթներ և ամիսներ անց»: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30