Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան

671
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 19:25
«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան

«Յուրի Խաչատուրովն ունի ևս 2 օր ժամանակ, որպեսզի ներկայանա Ապրիլյանի քննիչ հանձնաժողով և պատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին: Ես հիմա շատ կարևոր հայտարարություն եմ անում հատկապես պարոն Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո»,- այսօր՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա հայտնեց, որ կան մի շարք հարցեր, որոնց Խաչատուրովը պետք է պատասխանի. «Դրանք էնքան կարևոր են, որ ես հիմա էս հայտարարությունն անում եմ: Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով նշանակել հանձնաժողովի նիստ և ուղղել հարցեր պարոն Խաչատուրովին՝ պարոն Նալբանդյանին լսելուց հետո»,- ասաց Քոչարյանը: