ՀՀ վարչապետը՝ երկրում բուժանձնակազմի պակասի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ բուժաշխատողներին պարգևատրելուն և առողջապահական համակարգում նոր մասնագետներ ներգրավելու հարցին: «Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող մասնագետների վարձատրությունները միջինում 2-3 անգամ բարձրացել են: Ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող: Պարգևավճարներ են ստացել նաև Շտապ օգնության աշխատակիցները: ԱՆ-ը բուժաշխատողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցը»,- հայտնեց վարչապետը: Անդրադառնալով բուժանձնակազմի պակասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ԱՆ-ն աշխատանքներ է տարել և կարողացել է աշխատանքներին ներգրավել մեծ թվով կամավորների, բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների: Միջոցներ են ձեռնարկվում նաև հանրապետությունում բժշկական կարողությունները, վերակենդանացման բաժանմունքների կարողություններն ավելացնելու համար»: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06