Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն մինչ օրս ընդունել է կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտի

337
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 18:35
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն մինչ օրս ընդունել է կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանը պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ հիվանդանոցը մինչ օրս ընդունել է կորոնավիրուսով վարակված շուրջ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր:

«Ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որն ամենասուղն է այս օրերի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին շրջանում շատացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

Հիվանդանոցի տնօրենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հորդորեցին պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պաբերաբար ախտահանել ձեռքերը: