Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին». վարչապետ

1004
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 18:15
«Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է վատթարանալ:

«1 միլիոն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշներին, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին, խոսքը 1 միլիոն բնակչին ընկնող դեպքերի քանակին է վերաբերում: Համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, թե որքան տոկոսն է ախտանիշով, որքանը՝ ոչ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և նաև մահվան դեպքերի աճի»,- ասաց վարչապետը: