Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՄԻԵԴ-ից սպասվող փրկօղակը չհասավ». Գայանե Աբրահամյան

463
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 17:10
«ՄԻԵԴ-ից սպասվող փրկօղակը չհասավ». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԻԵԴ-ից սպասվող փրկօղակը չհասավ․․․

ՄԻԵԴ որոշմամբ հաստատվեց այն, ինչ պարբերաբար պնդել են բազմաթիվ իրավաբաններն ու ՀՔԾ ղեկավարը՝ եթե անգամ հոդվածը փոխվել է, միևնույն է հանցակազմը կար Քրեական օրենսգրքում և տվյալ հանցակազմի մեջ մեղադրվողը պետք է կանգնի դատարանի առաջ։

Դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում Չի ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, փաստաբանները կարծես անցել են հերթական մանիպուլյացիաներով գրոհի»։