Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մեզ երկաթուղի պե՞տք չէ. երկաթուղային ցանցը ոչնչացվում է. «Ժամանակ»

375
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 08:55
Մեզ երկաթուղի պե՞տք չէ. երկաթուղային ցանցը ոչնչացվում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի երկաթուղային ցանցը կոնցեսիոն պայմանագրով շահագործող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը սկսել է բողոքել, որ տարիներ շարունակ վաճառվում է երկաթուղային այն ենթակառուցվածքը, որը գոյություն է ունեցել դեռևս խորհրդային տարիներից: Երևան քաղաքում գտնվող երկաթուղային ցանցը, որը երկաթուղին միացնում էր առանձին տնտեսվարողների, քանդվում և ոչնչացվում է, որի արդյունքում երկաթուղին կորցնում է իր հաճախորդներին և տնտեսական շահավետությունը:

Խորհրդային Հայաստանում բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները իրար միացված էին երկաթուղային ցանցով: Հիմա այդ ձեռնարկությունները մասնավոր են, և ով ինչպես ուզում, այնպես էլ տնօրինում է իր տարածքով անցնող երկաթուղու ճակատագիրը»:

Մանրամասները՝ թերթի համարում։