ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորված կայքը #COVID_19-ի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում. FIP
![]() Բժիշկ Գևորգ Գրիգորյանի հիմնադրած Medmedia.am կայքը, որը պարբերաբար աչքի է ընկնում COVID-19-ի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունների և դավադրությունների տեսությունների տարածմամբ, ֆինանսավորվում է ԱՄՆ հարկատուների գումարներով, գրում է «Փաստերի ստուգման հարթակ»-ը։ Կայքի որոշ հրապարակումներ COVID-19-ն անվանում են «կեղծ համավարակ» և կոչ անում հրաժարվել պատվաստումներից։ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո բժիշկ Գևորգ Գրիգորյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը և լրագրող Անի Հովհաննիսյանը մարտին ստեղծեցին «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը», որը խոստանում է անաչառ փաստեր ներկայացնել երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ։ ՕpenDemocracy-ն պարզել է, որ խմբի անդամներից Գևորգ Գրիգորյանին է պատկանում Medmedia.am կայքը, որը գործարկվել է ԱՄՆ դեսպանության դրամաշնորհի միջոցով։ Հատկանշական է, սակայն, որ երիտասարդ ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը հաճախ է հանդես գալիս չփաստարկված հայտարարություններով։ Օրինակ, նա հայտարարել էր, որ մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութը (որը, ի թիվս այլնի, պաշտպանում է կանանց արգանդի պարանոցի քաղցկեղից) նախատեսված է գեյերի համար, ինչպես նաև այն, որ «Գարդասիլի» առաջացրած «վտանգն ավելի մեծ է», քան արգանդի քաղցկեղի տարածվածությունը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
