Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից մի քանիսը դատարանը չի հաստատել». փաստաբան

414
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 22:45
«Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից մի քանիսը դատարանը չի հաստատել». փաստաբան

Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիʹ ընկերներ,

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ հիմնավոր կասկածը: Ավելի պարզ՝ երկու ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքում դատարան ներկայացված 500 թերթից ավելի նյութերում այդպիսի տվյալներ դատարանը չի արձանագրել, որը ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում:

Առայժմ առաջարկում եմ իրենց բուն գործը թողած ապատեղեկատվություն տարածողներին՝ տաս չափել, մեկ գրել, հակառակ դեպքում կրկին փաստաբանի կարիք կունենան»: