Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այդ զոհերը բժիշկներն են». Լիզա Ճաղարյան

483
Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 03:05
«Այդ զոհերը բժիշկներն են». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն օրերին, որ բժիշկներն անթերի էին աշխատում, խոշորացույցով էինք մարդ գտնում, որ մի կարգին սրտանց մի քաղցր խոսք ասեր օրուգիշեր տանջվող բուժաշխատողների մասին։ Իսկ հիմա, որ իրավիճակը սրվել է, ու բժիշկները չեն հասցնում ամեն ինչ կատարյալ անել՝ իրար հերթ չեն տալիս բողոքելու ու արածն էլ, չարածն էլ սևացնելու համար։
Իսկ ձեզ հարց տվե՞լ եք. ինչո՛վ ենք օգնել բուժաշխատողներին ու առողջապահության նախարարությանը, որ էս վիճակի առջև չկանգնենք։ Թե՞ հակառակն ենք արել, ամեն ինչով խանգարել ենք մեր ծով անպատասխանատվությամբ։
Հասարակությունը զոհ է փնտրում, որ քրքրի։
Ու ոնց որ թե էդ զոհերը բժիշկներն են։
Իրոք՝ շատ տխուր է»։