Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ստանում բուժհամակարգում թերացումների մասին». Արման Վարդանյան

404
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 03:10
«Տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ստանում բուժհամակարգում թերացումների մասին». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զոռով, հնարավոր բոլոր ձևերով ընտրվեց աշխարհում ամենավատ (իտալական) պայքարի «մարտավարությունը» համաճարակի դեմ։ Սա այն դեպքում, երբ մենք ունեինք ամենալավ պայմանները վարակից հնարավորինս խուսափելու համար։ Ունեինք 2 անցակետ Վրաստանի հետ, մեկ անցակետ Իրանի հետ և Զվարթնոց օդանավակայանի անցակետը։ Շրջափակումն այս դեպքում բոնուս էր մեր համար, որը չօգտագործվեց։ Մի բուռ Հայաստանում ունենալով բոլոր պայմանները, գործիքները համաճարակից խուսափելու համար, բայց գտնվել էսքան ապաշնորհ ու մեղքը բարդել հանրության ուսերին, այդ նույն հանրության, որը հնարավոր բոլոր «մեխ ու չագուճ» տվել էր առձեռն ու ասում էր՝ կառավարի։ Սա լղոզելով հենց այնպես չի անցնի։ Օր-օրի տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ստանում բուժհամակարգում թերացումների ու վատ նախադեպերի մասին»։