Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Աշխարհի ամենատարեց տղամարդը մահացել է

4208
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 22:20
Աշխարհի ամենատարեց տղամարդը մահացել է

Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Բոբ Ուեյթոնը: Նա ապրեց 112 տարի և 60 օր: Մահվան պատճառ է դարձել ուռուցքային հիվանդությունը:

Երկարակյաց տղամարդը ծնվել է 1908 թվականի մարտի 29-ին անգլիական Քինգսթոն-ափոն-Հոլ քաղաքում: Աշխատել է որպես ինժեներ ու ուսուցիչ, երկու որդի է ունեցել, 10 թոռ և 25 ծոռ:

2019-ի մարտին լրատվականները գրել էին, որ Ուեյթոնը շարունակում է քայլակների օգնությամբ գնալ խանութ և ինքն է իր համար ուտելիք պատրաստում: