Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ

364
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 23:05
Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 7 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 12 դեղատներում, որոնց ընդհանուր շրջանառությունը դեղամիջոցների ոլորտում կազմում է ավելի քան 80%, իրականացվել է դիտանցումներ մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների պաշարների ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ:

Իրականացված դիտանցումների արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն շուկայում առկա է տարբեր որակի՝ բժշկական, կտորե (ոչ բժշկական), ներմուծվող և տեղական արտադրության (ՀՀ և ԱՀ) դիմակներ, որոնց ձեռքբերման միջին գինը կազմում է 165 դրամ, իսկ իրացման միջին գինը՝ 203 դրամ, միջին հավելագինը՝ 38 դրամ կամ 23%:

Արցախի Հանրապետությունում դիմակներ արտադրվում է «Ֆարմ Պրոդուկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որի մեծածախ իրացման գինը կազմում է 130 դրամ:

Առկա պաշարների հաշվառման և տեղական արտադրող ընկերությունների արտադրական հզորությունների ուսումնասիրման արդյունքում պարզվել է նաև, որ դիմակների դեֆիցիտը բացառված է: